3401 Olivar-Asselin
Montreal, QC H4J 1L5
ph: 514-513-4224
alt: 514-331-5445 X 202
torosab
Երևանի կենտրոնն այսօր համալրվեց ևս մի արձանով։ Հեղինակը ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին է։ Երևանի Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղադրված արձանը ներկայացնում է հայոց ամենամեծ ձեռագիր գրքի՝ «Մշո ճառընտիրի» պատմությունը։
Երկու հայ կին Մեծ եղեռնի գաղթի ճամփին մի քանդված վանքում գտնում են ձեռագիրը և վերցնում իրենց հետ։ Քանի որ գիրքը մեծ էր և ծանր, նրանք այն բաժանում են երկու մասի և այդպես բերում Արևելյան Հայաստան։ Քանդակագործը պատկերել էր երկու կանանց՝ «Մշո ճառընտիրը» բռնած։
«Ցանկանում եմ, որ այս արձանն իմ ժողովրդի համար դառնա հավատի խորհրդանիշ»,- ասաց քանդակագործ Դավիթ Երևանցին։ Նա լրագրողներին հայտնեց, որ արձանի պատվերը ստացել է Սերժ Սարգսյանից, որը ներկա էր բացմանը։
Արարողությանը ներկա էին նաեւ Մշակույթի նախարարը, «Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակվելու միջոցառումների համար Թայլանդից և Արգենտինայից ժամանած հյուրերը, հայ մշակույթի գործիչներ ու արվեստագետներ։
Մեր հին կայքէջը,Սուրբ Յակոբ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ կայքէջը,
L'École Arménienne Sourp Hagop Սուրբ Յակոբ Ազգային Վարժարանի կայքէջը
Copyright 2011 Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Յակոբ Կիրակնօրեայ Դպրոց. All rights reserved.
3401 Olivar-Asselin
Montreal, QC H4J 1L5
ph: 514-513-4224
alt: 514-331-5445 X 202
torosab